Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ազդեցության մասին:
«Թվում է, թե դա աննշան է, բայց Ռոնալդուն պատմության մեջ լավագույններից մեկն է:
Մենք «Ռեալի» կազմում կարոտում ենք նրա գոլերին ու բնավորությանը: Կրիշտիանուն միշտ ցանկանում է հաղթել, նա մեր մոտիվացիան էր:
Նա որպես մարդկային տեսակ կարելի է գնահատել շատ բարձր: Նա մեծ սիրտ ունի և միշտ պատրաստ է օգնել նրանց, ում դա պետք է»,- ասել է Մոդրիչը La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում: