Ռեալը մոտ է նոր տրանսֆեր համաձայնեցնելուն

Մադրիդի «Ռեալը» մոտ է ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող կենտրոնական պաշտպանի տրանսֆերը համաձայնեցնելուն:

Լրագրող Խոսե Ֆելիքս Դիասի խոսքերով, արքայական ակումբն առաջընթաց է գրանցել Լենի Յորոյի՝ «Լիլից» տեղափոխության շուրջ բանակցություններում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ ամեն ինչ գնում է դեպի այն, որ 18-ամյա ֆրանսիացին ամռանը կմիանա Մադրիդի «Ռեալին»։ Պաշտպանի պայմանագիրը «Լիլի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Յորոյի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» և Լոնդոնի «Չելսին»:

Ամենաթարմ