Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային հետաքրքրությունների շրջանակում է կրկին հայտնվել «Լացիոյի» կիսապաշտպան Միլինկովիչ-Սավիչը։
Այս մասին հայտնում է Goal-ը։
Նշվում է, որ առաջիկայում մադրիդյան ակումբը ֆուտբոլիստին ձեռք բերելու հերթական փորձը կանի։ Նշենք, որ նման փորձ եղել էր 2018 թվականին, բայց «Ռեալը» մերժում էր ստացել։
Ըստ աղբյուրի՝ Միլինկովիչ-Սավիչը կարող է նկատելիորեն ուժեղացնել իսպանական ակումբի միջին գիծը։