fbpx
Սպորտ

Ռեալը պատրաստ է իր ֆուտբոլիստին անվճար բաց թողնել

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ բաց թողնել Իսկոյին։

Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հույսեր չի կապում 29-ամյա կիսապաշտպանի հետ։

Սակայն այս պահին Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլիստի վերաբերյալ ոչ մի առաջարկ չի ստացել, չնայած այն բանի, որ ակումբը պատրաստ է նրան անվճար բաց թողնել։

Ինքը՝ Իսկոն, նույնպես մտադիր չէ առաջարկել իր տրանսֆերն այլ ակումբի՝ գիտակցելով, որ իրեն ոչ ոք չի վճարի տարեկան 6,5 միլիոն եվրո աշխատավարձ՝ այդքան է նա ստանում Մադրիդում։

Կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը` նա կդառնա ազատ գործակալ:

Այս մրցաշրջանում Իսկոն Արքայական ակումբի կազմում անցկացրել է 7 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ