Քիչ առաջ ավարտվեց Լա Լիգայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումը։ Խոսքը Մադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնայի» դիմակայության մասին է։
Այս անգամ տան տերերը մադրիդցիներն էին։ Հանդիպման 70 րոպեները անցան գոլազուրկ, չնայած, որ թիմերը պարբերաբար վտանգավոր գրոհներ էին անցկացնում միմյանց դարպասներին։ Այդպիսի դրվագներից մեկում Տեր Շտեգենը ֆանտաստիկ ցատկով հեռացրեց Իսկոյի հարվածը։
Խաղի հաշիվը բացվեց 71-րդ րոպեին․ հաջողության հասավ «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը։ Գոլից հետո հանդիպումն ավելի թեժացավ։ Բայց, ստացվեց այնպես, որ խաղի վերջակետը դրեցին մադրիդցիները․ մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին հաջողության հասավ նաև «Ռեալի» հարձավող Մարիանո Դիասը։ Խաղն այդպես էլ ավարտվեց՝ 2-0:
Այս մրցավեճից հետո Մադրիդյան ակումբը բարձրացավ առաջին հորիզոնական՝ 1 միավորով շրջանցելով «Բարսային»։ Կատալոնական ակումբն իր ակտիվում ունի 55, իսկ «Ռեալը» 56 միավոր։ 3-րդ տեղում գտնվող «Սևիլյան» վաստակել է 46 միավոր։