Հունվարի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անցած տարվա դեկտեմբերին ԱԽ քարտուղարի՝ Միացյալ Թագավորություն կատարած այցի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Կողմերը գոհունակությամբ անդրադարձել են ՀՀ–ՄԹ երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու խորացմանը։ Նրանք նաև վերահաստատել են երկկողմ փոխգործակցությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու իրենց հանձնառությունը։ Արմեն Գրիգորյանն ու Ալեքսանդրա Քոուլը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ:

