Հայտնի երգչուհի Բեյոնսեի նոր՝ Renaissance ալբոմը ռեկորդ է սահմանել 2022 թվականին Spotify հարթակում կին կատարողների նորույթների ցանկում։ Այս մասին հայտնում է REGNUM-ը՝ նշելով, որ առաջին օրն ալբոմը լսել են ավելի քան 43 միլիոն անգամ։
Բացի այդ, ալբոմի բոլոր երգերն ԱՄՆ-ի տարածքում (Spotify-ում) ներառվել են թոփ-25-ում, իսկ դրանցից յոթը հայտնվել են երկրի ամենահայտնի թոփ 10-ում:
Ալբոմը ներառում է 16 երգ, որոնց մի մասի վրա աշխատել են հայտնի երաժիշտներ Jay-Z-ն, Drake-ը և Skrillex-ը: