Ռիո դե Ժանեյրոյում շոգերը չեն նահանջում: Տեղի կենդանաբանական այգու կենդանիների համար հատուկ սննդակարգ է մշակվել:
Արջին օրական մի քանի անգամ հյուրասիրում են մրգային պաղպաղակ, առյուծներին մատուցվում է սառեցված մսամթերք, իսկ մյուս կենդանիներին՝ սառեցված բանջարեղեն:
Բացի այդ, հսկա փղի համար օրեկան 3 անգամ լոգանք է կազմակերպվում:
Նշենք, որ Ռիոյում հաստատվել է 35 աստիճան տաքություն:

