Հոնգ Կոնգի Hanson Robotics ընկերությունը, որը ստեղծել է աշխարհում հայտնի ռոբոտ Սոֆյային, այս անգամ ստեղծել է մինի Սոֆյա տարբերակը: Այս մասին հայտնում է Digital Trends-ը:
«Փոքր Սոֆյան արդեն հայտնի դարձած Սոֆյայի քույրն է և Hanson Robotics-ի ընտանիքի նոր անդամը»,- գրել են ռոբոտի ստեղծողները:
Նշվում է, որ մինի Սոֆյայի հասակը 12 դյույմ է, նա ուրախ է և կարող է ժամանակ անցկացնել 7-13 տարեկան երեխաների հետ՝ մասնավորապես աղջիկների հետ:
Փոքրիկ Սոֆյան կարող է նաև քայլել, խոսել, երգել խաղեր խաղալ և անեկդոտներ պատմել:
Գրում է shantnews.am-ը։