Աշխարհ

«Ռոսկոսմոսի» տնօրեն Ռոգոզինի որդին 180 միլիոն ռուբլիանոց տուն է ձեռք բերել

Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսել Նավալնիի թիմը հետաքննություն է անցկացրել ու պարզել, որ «Ռոսկոսմոսի» տնօրեն Դմիտրի Ռոգոզինի որդին՝ Ալեքսեյ Ռոգոզինը, ձեռք է բերել շուրջ 180 միլիոն ռուբլի արժողությամբ շքեղ բնակարան՝ «Տրիումֆ Պալասում»։

Այս մասին հայտնում է Дождь-ը։

Նշվում է, որ Նավալնիի թիմը ուսումնասիրել է Ռոգոզին կրտսերի հայտարարագրերը և նկատել, որ վերջինս այդ բնակարանը ձեռք է բերել 2019 թվականին՝ Ս․Վ․ Իլյուշինի անվան Ավիացոն կոմպլեքսի տնօրենի պաշտոնից ազատվելուց ամիսներ անց։

Ըստ աղբյուրի՝ տունը 208 քառակուսի մետր է, իսկ այդ շենքում տների քառակուսի մետրի միջին արժեքը կազմում է 860 հազար ռուբլի։

Նշվում է նաև, որ 2011-ից 2019 թվականների ընթացքում կրտսեր Ռոգոզինի եկամուտը կազմել է 55 միլիոն ռուբլի, որը շուրջ 3 անգամ քիչ է իր գնած տան գնից։

Ռոգոզինի որդին իր կարիերայի ընթացքում հասցրել է մի շարք ղեկավար պաշտոններ զբաղեցներ, ինչպես նաև ակտիվ ներգրավվածություն ունենալ իշխանության քաղաքական գործընթացներում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ