Իրանը կարող է ԱՄՆ-ի հետ բանակցությունների սեղանին նստել, բայց նման գործողությունների համար բարենպաստ պայմաններ առայժմ չկան, իսկ Վաշինգտոնը պատրաստ չէ բանակցություններին: ISNA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Բանակցությունները հնարավոր են, եթե ԱՄՆ-ը ներողություն խնդրի: Ոմանք կարծում են, որ Վաշինգտոնը բանակցությունների կողմնակից է, իսկ Իրանը մերժում է: Դա, սակայն, այդպես չէ: ԱՄՆ-ը հիմա բացարձակ պատրաստ չէ բանակցությունների»,- ասել է Ռոհանին:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանից նավթի արտահանման բացարձակ սահմանափակումը բացառվում է, և միակ բանը, որ մնում է Իրանի ժողովրդին՝ ընդդիմանալն է: