Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փուլի Փլեյ-օֆֆի շրջանակներում իրենց առաջին հանդիպումն անցկացրին իտալական «Ռոման» ու թուրքական «Տրաբզոնսպորը»։
Թուրքիան ներկայացնող ակումբը տան տիրոջ կարգավիճակում էր։
Հանդիպման հաշիվը 55-րդ րոպեին բացեց հռոմեական ակումբի ֆուտբոլիստ Լորենցո Պելեգրինին՝ արդյունավետ օգտագործելով Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը։ Արդեն 64-րդ րոպեին թուրքական ակումբը հավասարեցրեց հաշիվը, բայց հանդիպման վերջակետը դրեց «Ռոմայի» ֆուտբոլիստ Շումորոդովը՝ 81-րդ րոպեին, ու հաղթանակ պարգևեց իտալական ակումբին։
Այսպիսով, «Ռոման» իր համար հարմար առավելությամբ կպատրաստվի տնային հանդիպմանը։