Բրազիլիայի հավաքականի ու «Բարսեոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն ցանկանում է նոր կարիերա սկսել։ Ինչպես փոխանցում է Scuf-ը, ֆուտբոլիստին սկսել է հետաքրքրել կիբերսպորտը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ լեգենդար բրազիլացին նպատակ ունի ստեղծել իր թիմը և այնտեղ իր երկրի լավագույններին հավաքել:
Հավանական է, որ Ռոնին հանդես կգա PES-ում կամ FIFA-ում: Նա դեռևս չի ցանկացնում այլ մանրամասներ հայտնի դարձնել:
Ռոնալդինյոյի նոր թիմը ունենալու է R10 անվանումը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մոտ ապագայում կիբերսպորտը կարող է օլիմպիական ձև դառնալ: