«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին սկսել է ներգրավել Ռոնալդինյոյի որդուն՝ Ժոաո Մենդեսին հիմնական թիմի հետ մարզումներին։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Իսպանիայի առաջնության ընդմիջման ժամանակ Չավին երիտասարդական թիմերի մի քանի ֆուտբոլիստների, այդ թվում Ժոաո Մենդեսին հրավիրել է հիմնական թիմի հանդիպումներին։ Ռոնալդինյուի որդին մասնակցել է առաջին թիմի մարզումներին։
19-ամյա կիսապաշտպանը կատալոնական ակումբի համակարգում խաղում է 2023 թվականի մարտից։ Նա խաղում է աջ եզրային և կենտրոնական հարձակվողի դիրքում:
Ժոաո Մենդեսը կարիերան սկսել է 2018 թվականին։ 14 տարեկանում նա ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Բրազիլացի ֆուտբոլիստը «Կրուզեյրոյի» հետ համաձայնության է եկել մինչև 2022 թվականի մրցաշրջանի ավարտը, որից հետո տեղափոխվել է «Բարսելոնա»։