Ռոնալդուի մայրը հիվանդանոց է տեղափոխվել․ The Sun

Ամենադիտվածներ

«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Մարիա Դոլորեշ դոշ Սանտուշ Ավեյրուն, տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում է The Sun-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բժիշկները կասկածում են, որ կինը կաթված է ստացել: Նրա վիճակն այս պահին գնահատվում է կայուն. նա գիտակցության է եկել:

Դեպքը տեղի է ունեցել Մադեյրայում՝ Ռոնալդուի ծննդավայրում:

Նշենք, որ 2007 թվականին 65-ամյա կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ էր ախտորոշվել, որից հետո՝ 2019 թվականին, հիվանդությունը կրկնվել էր:

Ամենաթարմ