Պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի որդին «Յուվենտուսի» մինչև 9 տարեկանների թիմի կազմում միջազգային մրցաշարի է մասնակցում ու ցուցաբերում է բարձր արդյունավետություն:
«Մարիտիմու Պեկինի» հետ կայացած առաջին խաղում Ռոնալդու-կրտսերը 7 գոլի հեղինակ է դարձել, իսկ «Կամաչիի» հետ երկրորդ խաղում ֆուտբոլիստը խփել է 5 գոլ։
Հիշեցնենք․ որ Ռոնալդուի որդին «Յուվենտուսի» մինչև 9 տարեկանների թիմում հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից ի վեր, երբ իր հայրը Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեց թուրինյան ակումբ: