Իտալիա Ա Սերիայի այն ֆուտբոլիստներին, որոնք լավագույնն են ճանաչվել տարբեր նոմինացիաներում, հատուկ կրծքանշաններ են տրվել, որոնք մարզիկները հնարավորություն ունեն կրելու իրենց մարզահագուստի վրա։
Լավագույններն են Սամիր Հանդանովիչը (դարպասապահ), Նիկոլո Զանիոլոն (երիտասարդ խաղացող), Կալիդու Միլինկովիչ-Սավիչը (կիսապաշտպան), Ֆաբիո Կվալյառելլան (հարձակվող) և Կրիշտիանու Ռոնալդուն (խաղացող)։
Marca-ի տեղեկացմամբ՝ Ռոնալդուն հրաժարվել է կրել կրծքանշանը, որպեսզի իրեն «Յուվենտուսի» թիմակիցներից բարձր չդասի։