fbpx
Սպորտ

Ռոնալդուն դարձել է նոր ռեկորդի հեղինակ

«Յուվենտուսի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն նոր ռեկորդ է գրանցել։

Նա Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի «Լացիոյի» հետ խաղում խփել է Ա Սերիայի իր 50-րդ և 51-րդ գոլերը։

Opta-ի հաղորդմամբ՝  Ռոնալդուն դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 50-ից ավել գոլի հեղինակ է դարձել և Ա Սերիայում, և Իսպանիայի Լա Լիգայում, և Անգլիայի Պրեմիեր Լիգայում։

Հիշեցնենք, որ պորտուգալացին նախկինում հանդես է եկել նաև «Մանչեսթեր Յունայթեդում» ու Մադրիդի «Ռեալում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ