fbpx
Սպորտ

Ռոյսը հայտնել է՝ որտեղ է տեսնում իրեն ապագայում

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողական կիսապաշտպան Մարկո Ռոյսը ակնարկել է, որ ինքը նպատակ չունի կապելու իր ապագան ֆուտբոլի հետ։

«Ֆուտբոլում ևս 15-20 տարի աշխատել որպես մարզիչ կամ ֆունկցիոնե՞ր․ սա իմը չէ։ Ես ուզում եմ զբաղվել այն բանով, ինչին հիմա հնարավորություն չունեմ ժամանակ տրամադրելու: Մասնավորապես ճանապարհորդելու պլաններ ունեմ:

Քանի որ հիմա հաջողվում է միայն երկու օր մնալ նույն քաղաքում»,-ասել է Ռոյսը։ Այս մասին հաղորդում է Zeit Online-ը։

Նշենք,որ 30-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում խաղացել է Դորտմունդի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայում», ինչպես նաև «Ռոտ Վայսում»: Ռոյսի պայմանագիրը «Բորսուսիա»-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ