Կենդանաբանական այգում այս պահին կենդանասերներն ու այգու նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանց ձեռքին կան պաստառներ՝ «Վերջ կենդանիների ոչնչացմանը», «Ռուբեն հեռացիր» գրությամբ:
Ցուցարարները սկզբում այգու դիմաց էին, այնուհետև նրանց հաջողվեց մուտք գործել այգի։
Նշենք, որ Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները, որոնք ավելի վաղ ազատվել էին աշխատանքից, դժգոհում են այգու ղեկավարության կողմից կենդանիների նկատմամբ վերաբերմունքից։
Նախկին աշխատողներից Մանուկ Մանուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց.
«Ես չեմ հասկանում, թե քաղաքապետարանն ինչ է մտածում, որ պահում է նման կառավարիչ, որը կապ չունի ընդհանրապես կենդանաբանական այգու և բնության հետ: Չլինելով մասնագետ՝ նա մինչև անգամ մասնագետների հետ չի կարողանում աշխատել և համագործակցել: Երկար տարիների փորձ ունեցող աշխատակիցներին դուրս հանեց աշխատանքից: Ով խնդիրը բարձրաձայնում է, հաջորդ օրն աշխատանքից ազատվելու ծանուցում է ստանում»: