Հակակոռուպցիոն դատարանը ընդունել է Գլխավոր դատախազության հերթական հայցադիմումը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը, նշելով, որ պահանջ է ներկայացվել Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Կարապետի Հակոբյանից և վերջինիս փոխկապակցված անձից։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանին ներկայացրել է պահանջ, ըստ որի, պետք է բռնագանձվեն 5 անշարժ գույք, 1 գույքի գնման իրավունք և 2 տրանսպորտային միջոց։

