ԱԻՆ-ը Զվարթնոց օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացել

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացել: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը:

Ռումբի առկայության մասին ահազանգել է «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունը:

Աննա Բաղդասարյանը հայտնեց, որ օդանավակայան են մեկնել մեկ մարտական հաշվարկ, սակրավորներ, կինոլոգներ, հոգեբաններ և հատուկ փրկարարական ջոկատներ:

Որոնողական աշխատանքները շարունակվում են: ԱԻՆ-ը հավելյալ մանրամասներ կներկայացնի հաղորդագրության միջոցով:

Հրապարակող՝

Ամենաթարմ