fbpx
Հասարակություն

Ո՞վ իրավունք ունի ռուս սահմանապահներին մանդատ տա, որ ՀՀ սահմանները Սյունիքում պահեն

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում:

«Ո՞վ իրավունք ունի առանց ՀՀ քաղաքացիներին հարցնելու ռուս սահմանապահներին մանդատ տա, որ ՀՀ սահմանները Սյունիքում պահեն՝ Արցախի օկուպացված տարածքների կողմից:

Այսինքն Հայաստանի բանակը ապամոբիլիզացվու՞մ է: Ի՞նչ գիտակցում է բանակի ու քաղաքական պատասխանատուների կազմում: Հասկանու՞մ են, որ մեզ «զինաթափել են»:

Հրաժարվեք օտարներին ծառայելուց: Ոչ մի աշխարհաքաղաքական բախման մեջ չներքաշվելու գրավականը ոչ թե հանձնելն ու հանձնվելն է, այլ իրավատեր լինելն է:
Մի հրաժարվեք մեր ժողովրդի իրավունքներից և ձեր պարտականություններից՝ կյանքի գնով պահել մեր սահմաններն ու ժողովրդի անվտանգությունը»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/5084706184874568

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ