fbpx
Խորհրդարան

Արմեն Խաչատրյանը կողմ է ռուսական լեզվի զարգացմանը

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարար Լավորվի հայտարարությանը, որ Հայաստանում ռուսական դպրոցների թիվը պետք է ավելացվի։

«Ինչքան էլ ջանաք, որ որևէ հարցի մեջ ընդգծվի այն հանգամանքը, որ իշխանության ներկայացուցիչները նախկինում հակառուս էին և հիմա դարձել են ռուսամետ, նման բան չկա։ Կոնկրետ ես շատ կողմ եմ, որ ռուսական կրթությունը ՀՀ-ում զարգացում ապրի։ Այդ ուղղությամբ նաև մի շարք միջոցներ ենք ձեռնարկել։ Բայց նաև ասեմ, որ ՌԴ համապատասխան ներկայացուցիչների և դեսպանատան հետ քննարկումներում ես միշտ ասել եմ, որ նախ և առաջ պասիվությունն իրենցից է գալիս։ Օրինակ՝ Գորիսի թիվ 6 միջնակարգ դպրոցը, որը միշտ ռուսական թեքումով է եղել, չունի այսօր ռուսական ժամանակակից դասագրքեր։ Բազմաթիվ անգամ դիմում ենք, այդ հարցը ձգձգվում է։ ՀՀ իշխանությունը, կառավարությունը մշտապես պատրաստ է ռուսական լեզվի զարգացման, տարածման ուղղությամբ բոլոր միջոցառումներն իրականացնել։ Բայց նաև պետք է նախաձեռնի ռուսական կողմը։ Ի՞նչ պետք է անի, նախ ռուսական թեքումով դասագրքերի հարց պետք է լուծի, մշակութային օրերի միջոցառումները բավական ընդլայնի»,- ասաց նա։

Արմեն Խաչատրյանը շեշտեց, որ որևէ մեկը չի կարող ընդդիմանալ ռուսական լեզվի զարգացմանը, որովհետև եթե այսօր անձը չի տիրապետում ռուսերենին ու անգլերենին, գրագիտության բավարար մակարդակ չունեցող անձ է։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ