Ռուսական օդային ուժերը հարվածներ են հասցրել Կիևին, Օդեսային, Խերսոնին

Հրապարակող՝

Ռուսական օդային ուժերը հարվածներ են հասցրել Կիևին, Օդեսային, Խերսոնին

Ուկրաինայի վրա շարունակվել են ռուսական օդային հարձակումները, հարվածներ են հասցվել Կիևին, Օդեսային, Խերսոնին։

«Հակառակորդը գիշերը կրկին օգտագործել է իր անօդաչու սարքերը Կիևի դեմ», – հայտնել է Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան: Հարձակման մասշտաբների մասին մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ, ասել է նա:

Սևծովյան Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը Տելեգրամում գրել է, որ Ռուսաստանը հարվածների հետևանքով մի քանի պայթյուններ են գրանցվել: Հաղորդվում է, որ մեկ մարդ վիրավորվել է, նա ծանր վիճակում հոսպիտալացվել է։

Հարավային Խերսոնի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Պրոկուդինը տեղեկացրել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարձակումների հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 15-ը։

Ամենաթարմ