fbpx
Աշխարհ

Քննարկվելու է Ռուսաստանի միջամտությունը Բելառուսի ընտրություններին

БЕЛТА-ի հաղորդմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ քննարկել հանրապետության ղեկավարի ընտրությանը միջամտելու փաստերը։

Բելառուսի նախագահն ընդգծել է, որ ՌԴ-ից բելառուսական իշխանությանը վատաբանող տեղեկատվություն է տարածվում. մասնավորապես այն, որ Լուկաշենկոյի որդին Շվեյցարիայում պահում է 840 մլն դոլար:

«Նրանք ապրում են Լեհաստանում, և դա անում են Ռուսաստանից: Մենք այդ մասին կխոսենք մոտ ժամանակներս նախագահ Պուտինի հետ հանդիպմանը, բայց այս իրավիճակը շատ բարդ է», – ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն հավելել է, որ կիրառվում են ամենաթարմ կեղծ տեխնոլոգիաները, մեր ընտրություններին արտասահմանից միջամտություն է կատարվում։

«Մենք չենք կարող միջուկային մարտագլխիկ վերցնել, ճոճել այն, բղավել կամ խոսել հիպերձայնային զենքի մասին», – ասել է Լուկաշենկոն:

Բելառուսում նախագահի ընտրությունը կանցկացվի օգոստոսի 9-ին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ