Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն հայտնել է, որ երկրում կինոթատրոնները բացվելու են հուլիսի 15-ից:
«Հուլիսի 15-ից բացվում են կինոթատրոնները»,- ասել է Չերնիշենկոն:
Մարտի կեսին պանդեմիայի պատճառով կինոթատրոնները փակվել էին։
Կորոնավիրուսի առաջին դեպքերը Ռուսաստանում գրանցվել են հունվարի 31-ին: Երկու վարակակիրները Չինաստանի քաղաքացիներ էին: