fbpx
Աշխարհ

Ռուսաստանի՝ G8 վերադարձը հնարավոր է միայն Ղրիմը վերադարձնելուց հետո․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում կարծիք է հայտնել է Ռուսաստանի՝ G8 վերադառնալու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ դա հնարավոր կլինի միայն Ղրիմը վերադարձնելուց և Դոնբասում հակամարտությունը դադարեցնելուց հետո: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվայի նման քայլերը, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքացիների ազատ արձակումը, որոնք Ռուսաստանի բանտերում են և քննչական մեկուսարաններում, կդառնան իսկական լուրջ ազդանշան աշխահին, որ Ռուսաստանը պատրաստ է վերստին զբաղեցնելու իր տեղը բարձր դիվանագիտության օրակարգում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությանը՝ 2020 թվականին Ռուսաստանին հրավիրելու G7-ի՝ ԱՄՆ-ում կայանալիք գագաթանաժողովին:

Ինչպես սպասվում է, Թրամփն այդ հարցը կքննարկի Բիարիցում G7-ի գագաթնաժողովին: Ավելի ուշ Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի վերադարձը G8՝ առանց Ուկրաինայի ճգնաժամի լուծման, ռազմավարական սխալ կլինի G7-ի համար:

Հավելենք, որ «Մեծ ութնյակ» Ռուսաստանի շտապ վերադարձի դեմ են հանդես եկել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ