Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նավերի առճակատումը Սև ծովում

Հրապարակող՝

148949

Ամենադիտվածներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ այդ երկրի ծովուժը վերահսկում է Սև ծովում գտնվող ԱՄՆ-ի դեսանտային նավը:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական Pitlivy նավը վերահսկում է Սև ծովում գտնվող Ռումինիայի Կոնստանտա նավահանգիստ մուտք գործած Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերին պատկանող Fort McHenry դեսանտային նավը:

Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերին պատկանող Fort McHenry մեծ դեսանտային նավը հունվարի 5-ին մտել է Սև ծով:

Սև ծովը աշխարհի ամենաընդարձակ ռազմավարական ջրատարածքներից մեկն է: Կերչի նեղուցով միանում է Ազովի ծովին, Բոսֆորի նեղուցով՝ Մարմարա ծովին և այնուհետև Դարդանելի նեղուցով՝ Էգեյան և Միջերկրական ծովերին:

Սև ծովի մերձափնյա երկրներից մեկը համարվող Ռուսաստանից բացի, ԱՄՆ-ն և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներն այդ ծովի մյուս մերձափնյա երկրներ՝ Թուրքիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի և Վրաստանի միջոցով, ռազմական ներկայություն ունեն այդ ծովում:

Ամենաթարմ