Ռուսաստանը կունենա բավարար հրթիռներ առնվազն երեք տարի Ուկրաինայի տարածքին հարվածելու համար։ Խոսքը, մասնավորապես, С-300 հրթիռների մասին է։ Այս մասին Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին ասել է «Ուկրաինսկա պրավդա»-ի «(Ոչ) անվտանգ երկիր» փոդքասթում։
Ըստ նրա, Ռուսաստանում 200-ից քիչ «Իսկանդեր» է մնացել, և դրանք ավելի հազվադեպ են օգտագործվում։
«Իրենք «Իսկանդեր»-ի պակաս ունեն, 200-ից էլ քիչ է մնացել, սա իրականություն է, «Իսկանդերները» հիմա շատ հազվադեպ են օգտագործվում, վերջին անգամ՝ բառացիորեն օգոստոսին, երբ դրանք նետվեցին Կիևի մարզ՝ Բելառուսի տարածքից», ինչպես հազորդում է UNIAN-ն, ասել է նա։
Ավելի հաճախ Ուկրաինայում զավթիչները արձակում են S-300 ժամկետանց հրթիռներ, որոնք պետք է ուտիլիզացվեն, հավելել է նա։
«Դրանցից մոտ 7000-ը կա: Ոչնչացման համար գումար ծախսելու փոխարեն դրանք ուղղակի բաց են թողնվում մեր տարածքում: Եթե հաշվեք, թե որքան են դրանք օգտագործում, ապա այս հրթիռները կբավականացնեն ևս 3 տարի», ասել է նա։
«Ինչ վերաբերում է «Կալիբր» համակարգերին, ապա, ըստ հաշվարկների, ունեցած պաշարն արդեն սպառվում է, քանի որ բաղադրիչների մոտ 70%-ը ռուսական արտադրության չեն»,- ասել է նա։