fbpx
Աշխարհ

Ռուսաստանն Իրանին կմատակարարի կիբեռանվանգության ոլորտի IT-արտադրանք

Ռուսաստանի ընկերություններն Իրանին կմատակարարեն իրենց մի շարք IT-արտադրանքներ, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության, «խելացի» քաղաքի և էլեկտրոնային կառավարության ոլորտի արտադրանքներ: Այդ որոշումներն ընդունվել են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության ռուս-իրանական աշխատանքային խմբի առաջին նիստի ընթացքում, ինչի մասին հայտնել է ՌԴ-ի թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցուղիների նախարարությունը:

«Ռուսաստանը և Իրանն արդեն առաջ են տանում համատեղ ընդգրկուն նախագծեր, այդ թվում՝ խաղաղ ատոմի բնագավառում և նավթի-գազի ոլորտում: Սակայն համագործակցության զարգացման վիթխարի ներուժ ենք տեսնում հենց տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների բնագավառում: Ես համոզված եմ, որ մեր աշխատանքային խմբի ռաջին նիստը երկարատև և բեղմնավոր փոխգործակցության հիմք դրեց»,- մեջբերում է մամուլի ծառայությունը փոխնախարար Միխայիլ Մամոնովի խոսքը:

Թեհրանում տեղի ունեցած նիստն անցել է թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցուղիների նախարարության ղեկավարի տեղակալ Միխայիլ Մամոնովի և Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Համիդ Ֆաթթահի նախագահությամբ։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ