Ռուսաստանում՝ Տվերի մարզում անց է կացվել Fly Fest-2019 միջազգային փառատոնը: Միջոցառումն անց է կացվել գետի վրա: Միջոցառմանը մասնակցող 54 ֆլայբորդիստներ փորձում էին Գինեսի նոր ռեկորդ սահմանել: Նրանք ներկայացնում էին 19 տարբեր երկրներ (Հարավային Կորեա, Ֆրանսիա, Նորվեգիա, Ռուսաստան և այլն):
Չնայած ֆլայբորդիստներին չհաջողվեց Գինեսի նոր ռեկորդ սահմանել (գրքում ամրագրված ռեկորդի ժամանակ միջոցառմանը մասնակցել էր 58 մարդ), այնուամենայնիվ, հանդիսատեսը շատ յուրօրինակ շոու վայելեց, որն էլ երեկոյան եզրափակվեց լուսային ներկայացմամբ: