2018 թվականին Ռուսաստանում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո պլաստիկից մեկանգամյա օգտագործման մեծաքանակ սպասք էր կուտակվել:
Միջոցառման կազմակերպիչներն առաջարկել են ՖԻՖԱ-ին թափոններից ֆուտբոլի դաշտի համար արհեստական ծածկ ստեղծել: Ծածկի համար օգտագործվել է 2,5 տոննա պլաստիկե թափոն կամ 50 հազար մեկանգամյա օգտագործման բաժակ: Նախագծի արժեքը կազմել է 10 միլիոն ռուբլի: Պլաստիկե մարզադաշտը գտնվում է Սոչիում: