Եվրոպական երկրների կողմից Իրանի հետ INSTEX համատեղ հաշվարկային մեխանիզմի ստեղծումը շատ կարևոր նախագիծ է: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է РИА Новости-ն։
Նրա խոսքով` Ռուսաստանը հետևում է այդ նախագծին, և չի բացառում, որ ՌԴ-ն կհամագործակցի դրա իրականացմանը:
«Մեր կողմից եղել են, եթե չեմ սխալվում, հայտարարություններ այն մասին, որ, այդ համակարգի կիրառման առաջին փորձը հաշվի առնելով, երբ այն ակտիվանա, չի կարելի բացառել համագործակցությունը»,- ասել է Պեսկովը: