fbpx
Աշխարհ

Ռուսաստանը 36 երկրների համար փակեց օդային տարածքը

Ռուսաստանը հայտարարել է 36 երկրների համար իր օդային տարածքը փակելու մասին։

Այս մասին հայտարարություն է տարածել Ռոսավիացիան։

Նշվում է, որ ՌԴ-ն գնում է այդպիսի քայլի՝ ի պատասխան եվրոպական պետությունների՝ ռուսական ավիափոխադրողների կողմից շահագործվող և/կամ Ռուսաստանում գրանցված քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների արգելքին։

Օդային տարածքի արգելքի տակ հայտնված պետությունների ցանկում են նաև Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Հունաստանը և այլն։

Հայտարարությունում ասվում է, որ այդ երկրների ավիափոխադրողները կարող են օգտագործել Ռուսաստանի օդային տարածքը միայն Ռոսավիացիայի կամ ՌԴ ԱԳՆ-ի կողմից տրված հատուկ թույլտվությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ