Եվրոպական Միության խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ ներկայիս իրանական պատերազմում միակ շահող կողմը Ռուսաստանն է։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է խախտել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները և ակտիվորեն խաթարում է Ուկրաինայի դիրքերը։ Այս պատերազմը, ըստ Կոշտայի, ոչ միայն ռազմական, այլև տնտեսական հարթությունում է շահավետ Ռուսաստանի համար, քանի որ էներգակիրների գների աճը թույլ է տալիս նրան նոր ֆինանսական միջոցներ ստանալ ռազմական գործողությունները շարունակելու համար։
ԵՄ նախագահի խոսքերով՝ Ռուսաստանը նաև օգտվում է այն հանգամանքից, որ այն սպառազինությունը, որը կարող էր ուղարկվել Ուկրաինա, այժմ հայտնվում է Մերձավոր Արևելքում։ Կոշտայի գնահատմամբ՝ այս իրավիճակը վտանգավոր է և պահանջում է միջազգային հանրության համատեղ ջանքեր՝ հակամարտությունը դադարեցնելու և տարածաշրջանային կայունությունը վերականգնելու համար։

