ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է TRIPP նախագծում Ռուսաստանի հնարավոր ներգրավվածությանը։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի հետ նման քննարկումներ չեն իրականացվում։ «Ուզում եք՝ 160 անգամ ասեմ, նման քննարկումներ չկան, ես հիպոթետիկ հարցերի չեմ պատասխանում», — նշել է Ռուբինյանը։
Ռուբինյանը հավելել է, որ ուրախ են, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկումներ ունենալ, սակայն այս պահին նման հարցեր օրակարգում չեն։

