Ռուսաստանը պատրաստ է քննարկել «Թրամփի ճանապարհ» նախաձեռնությունը

Հրապարակող՝

ՌԴ ԱԳՆ-ն՝ եռակողմ հանդիպման մասին

Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել քննարկելու «Թրամփի ճանապարհ» հայ-ամերիկյան նախաձեռնության պարամետրերը և Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։ Նրա խոսքով՝ նախաձեռնության մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն, սակայն Մոսկվան բաց է երկխոսության համար։

Կալուգինը նշել է, որ նախաձեռնության իրականացման համար կան բավարար հիմքեր։ Նա ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է դիտարկել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում համաձայնեցված երթուղու մի հատված։ Բացի այդ, «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, որը «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունն է, արդեն ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ Տարածաշրջանում օգտագործվում են ռուսական երկաթուղային գծերը, ինչը կարևոր է նախագծի համար։

Դիվանագետը հավելել է, որ ճանապարհի մեծ մասը կանցնի ռուս սահմանապահների պատասխանատվության գոտով։ Նա նաև ընդգծել է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), ինչը, ըստ նրա, առանցքային դեր է խաղում նախաձեռնության իրականացման գործում։ Կալուգինը եզրափակել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության նախագիծը դժվար կլինի իրականացնել։

Ամենաթարմ