Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է Ուկրաինայում Ռուսաստանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններից։
Նրա խոսքերը փոխանցում է CNN-ը։
Զուրաբիշվիլին նշել է, որ Պուտինի գործողություններից չի երևում, որ նա ընդամենը մի քանի շրջան է ցանկանում բռնակցել։ Նրա խոսքով՝ ինչ որ իմաստով սա զանգվածային ոչնչացման պատերազմ է։
Վրաստանի նախագահը կարծիք է հայտնել, որ ուկրաինացի ժողովրդի ու Ուկրաինայի ղեկավարության վճռականությունն ու տոկունությունը հիացմունքի են արժանի։