Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ կարողացել է հանդիպում ունենալ նրա փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին։
Այս մասին փաստաբանը ասել է «Էխո Կավկազա»-ի եթերում։
Նա նշել է, որ Սաակաշվիլիի հետ հաղորդակցման հնարավորության բացվելուց հետո Վրաստանի նախկին ղեկավարը դադարեցրել է բողոքի ծայրահեղ ձևն ու համաձայնել է բժշկական ստուգումներ անցնել՝ անալիզներ ու թեստեր տալ և այլն։
Սակայն սա վերաբերվում է միայն բուժմանը, իսկ հացադուլը Սաակաշվիլին չի դադարեցնում։