fbpx
Աշխարհ

Սաակաշվիլին Զելենսկիին խնդրել է վերադարձնել իրեն Ուկրաինայի քաղաքացիությունը

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսային նախկին նահնագապետ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի աշխատակազմ է ուղարկել Սաակաշվիլու նամակը, որում քաղաքական գործիչը նախագահից խնդրում է իրեն վերադարձնել Ուկրաինայի քաղաքացիությունը։

Չեռնոլուցկին իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շարունակում ենք նոր փուլն ու ակտիվ պաշտպանությունը՝ ուղղված Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինա վերադարձնելուն։ Եկել է նոր դարաշրջան, նոր նախագահ»։

Սաակաշվիլի նամակում նշել է, որ եթե Զելենսկին որևէ կասկած ունի քաղաքացիությունն իրեն վերադարձնելու նպատակահարմարության վերաբերյալ, կարող է թույլատրել իր մուտքը երկիր, և ինքը դատարանում անձամբ կպաշտպանի իր իրավունքները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ