Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ մեկնում է Ուկրաինա: Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նրան վերադարձրել է քաղաքացիությունը:
Ըստ տվյալների՝ մայիսի 29-ին, Ուկրաինայի ժամանակով 17։15-ին, Սահակաշվիլին կժամանի Կիևի «Բորիսպոլ» օդանավակայան: