fbpx
Կառավարություն

Սահմանվեցին այն զենքերն ու հատուկ միջոցները, որոնք պետք է կրեն դատական կարգադրիչները

Այսօր ՀՀ կառավարությունը հերթական նիստում սահմանվեց զենք կրելու իրավունք ունեցող դատական կարգադրիչների պաշտոնների անվանացանկը, հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, նաև դատական կարգադրիչներին հատկացվող հատուկ միջոցների ցանկը:

Մասնավորապես նշվում է, որ դատական կարգադրիչներին կտրվեն հետևյալ հատուկ միջոցները՝ ձեռնաշղթա, ոտնաշղթա, ռետինե մահակ, էլեկտրահարող սարք:

Ընդ որում, ծառայության պետը, պետի տեղակալները, բաժնի պետը կարող են կրել ծառայողական կարճ ակոսափող զենք, իսկ բաժնի պետի տեղակալը, հերթապահ ավագ դատական կարգադրիչը եւ դատական կարգադրիչը՝ գազային զենք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ