Մոհամեդ Սալահը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում.
Ըստ Sports Zone-ի, փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին Մարոկկոյում հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» խաղացողի հետ։ Նրանք ակտիվորեն շփվում են աշխարհի առաջնությունից հետո։
Ենթադրվում է, որ Ալ-Խելաիֆին տեսնում է Սալահին որպես Լիոնել Մեսսիին փոխարինող: Սակայն եգիպտացու տեղափոխությունը բարդ է լինելու։
Անցած մրցաշրջանում Սալահը Պրեմիեր լիգայում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: