Սպիտակ տան մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը քննարկել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։
Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են տարածաշրջանային կայունության համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման խաղաղ նախաձեռնություններին։