fbpx
Հասարակություն

Գորիս-Կապան-Իրանի սահման ավտոճանապարհի փոքր կամրջի երկաթբետոնե սալը կոտրվել է

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Կապան-Իրանի սահման ավտոճանապարհի կմ 40+200 հատվածում գտնվող փոքր կամրջի երթևեկելի մասի վրա գտնվող երկաթբետոնե սալը կոտրվել է՝ հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Անհրաժեշտություն է առաջացել այն անհապաղ նորոգելու։

Կատարվում են աշխատանքներ անվտանգ երթևեկություն ապահովելու և վնասված հատվածը վերականգնելու ուղղությամբ։

«Արարատ-ճանշին» ընկերությունն աշխատանքները կատարում է ճանապարհների ընթացիկ պահպանման շրջանակներում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ