fbpx
Իրավական

Պատերազմի վերաբերյալ Սամվել Բաբայանի հայտարարություններն ուղարկվելու են հետաքննության մարմնին

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն Facebook-ի իր էջում անդարադարձել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի՝ վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներով պատերազմի մասին արված հայտարարություններին:

«ՀՀ գլխավոր դատախազությունն իր ԶԼՄ մշտադիտարկման միջոցով վեր է հանել և ուսումնասիրության առարկա դարձրել այսօր մամուլում առկա՝ ՊՆ-ում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Ս. Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները:

Դրանք անպայման ուղարկվելու են հետաքննության մարմնին՝ այդ հրապարակումներում ներկայացվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելու և ըստ արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ», – գրել է Աբրահամյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ