Սան Ֆրանցիսկոյի ղեկավար խորհրդում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ելույթներ են հնչել: Դրանք հրապարակված են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:
Ցեղասպանության ուսուցման կրթական ծրագրի (Genocide Education Project (GenEd)) հեղինակները նշում են, որ ծրագիրն այս պահին, ավելի քան երբևէ անհրաժեշտ է:
Կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ռոքսան Մակասջյանը նշել է, որ այս մասին սովորեցնելը հատկապես կարևոր է նրա համար, որ ապագայում կանխվեն ցեղասպանությունները: Նա ներկայացրել է առարկաների ուսուցման նախնական պլանը և նշել, որ նրանք մասնակցում են բազմաթիվ կոնֆերանսների, միջոցառումների, որոնք տեղի են ունենում ԱՄՆ-ում:
Ցեղասպանության ուսուցման կրթական ծրագիրը Հայոց ցեղասպանության պատմության դասավանդման մեթոդաբանության երկամյա նախագիծ է:
https://www.facebook.com/ancagrassroots/videos/2305854186321329/