Սան Ֆրանցիսկոն ԱՄՆ-ում դարձել է առաջին քաղաքը, որում արգելել են էլեկտրոնային սիգարետները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքային խորհրդի կայքին:
Ըստ խորհրդի հայտարարության՝ այժմ որևէ մեկն իրավունք չունի վաճառել կամ վերավաճառել էլեկտրոնային սիգարետներ:
Օրենքը խախտողները ստիպված կլինեն վճարել վարչական տուգանք՝ մինչև 1000 դոլարի չափով:
2018 թվականին Սան Ֆրանցիսկոն արգելել էր բուրումնավետ ծխախոտի վաճառքը: