fbpx
Աշխարհ

Սան Ֆրանցիսկոյում արտակարգ դրություն է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով

Սան Ֆրանցիսկոյի (Կալիֆորնիա) քաղաքապետ Լոնդոն Բրիդը քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել. պատճառը նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքն է: Այս մասին ասվում է քաղաքի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ինչպես հետևում է փաստաթղթից, մինչ օրս Սան Ֆրանցիսկոյում վարակի ոչ մի դեպք չի գրանցվել: Նշված միջոցը ձեռնարկվել է այդպիսի հնարավորության նախապատրաստվելու համար: Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ աշխարհում իրավիճակն արագորեն փոխվում է:

«Հաշվի առնելով ուղևորների ինտենսիվ հոսքը Սան Ֆրանցիսկոյի և մայրցամաքային Չինաստանի միջև՝ հնարավոր է, որ ժամանակի ընթացքում մեկ կամ մի քանի դեպք գրանցվի»,-նշվում է հայտարարության մեջ:

Արտակարգ դրության ռեժիմը կգործի Սան Ֆրանցիսկոյում մեկ շաբաթ: Այն երկարաձգելու մասին որոշումը կկայացնի հատուկ հանձնաժողովը: ԱՄՆ քաղաքներում և նահանգներում իշխանությունները սովորաբար արտակարգ դրություն են հայտարարում միայն բնական աղետների դեպքում: Սա նրանց թույլ է տալիս լրացուցիչ միջոցներ և ռեսուրսներ պահանջել դաշնային իշխանություններից:

SFGate ինտերնետային պորտալի համաձայն՝ քաղաքի բժշկական հաստատությունները օգնություն են տրամադրում ԱՄՆ երեք քաղաքացիներին, ովքեր վարակվել են նոր կորոնավիրուսով երկրի տարածքից դուրս:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ